Հիվանդանոցից, դեկտեմբերի 24-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Ծղուկ գյուղից շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 47-ամյա Սպարտակ Ս.-ին եւ 32-ամյա Էդիկ Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 21.30-ի սահմաններում, նշված գյուղի անասնագոմերի մոտ, վիճաբանության ժամանակ, Սպարտակ Ս.-ն խոհանոցային դանակով հարվածել է Էդիկ Ս.-ի ձախ աճուկային շրջանին, իսկ 44-ամյա Գեւորգ Պ.-ն ցակատով հարվածներ է հասցրել Սպարտակ Ս.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Գեւորգ Պ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է նախաքննություն: