Ոստիկանության Երեւան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոնից, դեկտեմբերի 24-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 19-ամյա Քրիստինե Ա.-ն եւ հայտնել, որ իր ծանոթը գողացել է 70.000 դրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 40-ամյա Ալբերտ Ա.-ն, որը ժամը 15.10-ին Գյուրջյան փողոցի թիվ 21 շենքի բակից բերման է ենթարկվել բաժին եւ տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:





























