Հիվանդանոցից, դեկտեմբերի 25-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 18-ամյա Արեգ Օ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքները ստացել է դեկտեմբերի 24-ին` Երեւանի Բաղրամյան պողոտայից Կասյան փողոց տանող կամրջի վրա, 2 ավտոմեքենաների բախման հետեւանքով (նա գտնվել է ավտոմեքենաներից մեկում):

Կատարվում է քննություն: