Սանահին-Սարահարթ ճանապարհի 1-ին կմ-ին, դեկտեմբերի 25-ին, ժամը 23:30-ի սահմաններում, իրար են բախվել «Մերսեդես Բենց Ե» եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Մերսեդես Բենց Ե»-ի վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: