Երեւան-Արմավիր ճանապարհի 38-կմ-ին` Մայիսյան գյուղի մոտ, դեկտեմբերի 24-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Մերսեդես E-320» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, դուրս եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























