Վանաձորի Երեւանյան խճուղու թիվ 145/1 շենքի մոտ, դեկտեմբերի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Լոռիի մարզային վարչության, Բազումի բաժնի եւ ճՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի ծառայողները պարզել են վրաերթ կատարած վարորդի ինքնությունը:
Վերջինս տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:





























