Ստեփանավանի Բաղրամյան փողոցի թիվ 103 շենքի մոտ, դեկտեմբերի 24-ին, իրար են բախվել «ՎԱԶ-21063» եւ «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21010»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























