Սեւան-Երեւան ճանապարհի 14-րդ կմ-ին, դեկտեմբերի 25-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթյա արգելապատնեշին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























