Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից, դեկտեմբերի 24-ին, Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 18-ամյա Նարե Ն.-ն եւ հայտնել, որ քրոջ ծանոթուհին մեկ գիշեր իրենց տանը մնալով` գողացել է հեռախոս եւ հագուստներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 18.30-ին, Արշակունյաց պողոտայի թիվ 34 հասցեից բերման են ենթարկել 31-ամյա Անահիտ Խ.-ին: Նա խոստովանել է, որ Նարե Ն.-ի տնից գողացել է նրա պայուսակը, հագուստները, կոշիկները, օծանելիք, զարդեղեն եւ բջջային հեռախոս:

Կատարվում է հետաքննություն: