Թուրքիայում սկանդալային «մեծ կաշառք» գործողություններից օրեր անց հրաժարականի մասին հայտարարած Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը կազմակերպված միջոցառման ժամանակ պաշտոնը փոխանցել է նոր նախարարին։

Թուրքական Sozcu կայքի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 25-ին հրաժարական տված Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը պաշտոնը հանձնելու համար կազմակերպված միջոցառմանը ելույթի վերջում արտասվել է։

«Հավատում եմ, որ մենք՝ Էրդողանի կադրերս, շարունակելու ենք անհանգստացնել մեր դեմ ծուղակներ կազմակերպողներին։ Մենք մի մեծ դավադրության դեմ ենք կագնած»,-ասել է արդեն նախկին նախարարը՝ չկարողանալով զսպել արցունքները։