Բարձր մակարդակով հայ-ադրբեջանական շփումների վերսկսումը Ռուսաստանի ԱԳՆ զեկույցում գնահատվել է որպես տարվա կարեւորագույն իրադարձություն:

Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանը նպատակաուղղված ջանքեր է գործադրում ԱՊՀ տարածքում հակամարտությունների քաղաքական-դիվանագիտական լուծում գտնելու ուղղությամբ:

Ռուսական կողմի ձեռնարկած քայլերը՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացի շրջանակներում, իրականացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբ մյուս համանախագահող երկրների հետ սերտ համագործակցությամբ: Համատեղ ջանքերի շնորհիվ ձեռք է բերվել բարձր մակարդակով հայ-ադրբեջանական շփումները շարունակելու պայմանավորվածություն: