Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 26-ին, ժամը 18.25-ին ահազանգ է ստացել, որ «Սենիկ-Տրանս» ՍՊԸ-ին պատկանող Երեւան-Սամարա ուղեւորատար ավտոբուսը, Բագրատաշենի սահմանակետն անցնելիս, Վրաստանի անցակետում ավտոբուսի փաստաթղթերի հետ կապված առաջացած խնդիրների պատճառով հետ է վերադարձվել Հայաստան, իսկ 42 ուղեւոր՝ մնացել են Վրաստանի սահմանակետում:

Կապ է հատատվել «Սենիկ-Տրանս» ՍՊԸ-ի տնօրենի հետ, ով հավաստիացրեց, որ ուղեւորները կապահովվեն սնունդով, ջրով եւ չորս ժամից մեկ այլ ուղեւորատար ավտոբուսով կշարունակեն երթեւեկությունը: