Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 26-ին, ժամը 18.55-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Աբովյան փողոցում մերկասառույցի հետեւանքով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել առուն, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել ‹‹ԳԱԶ-3110›› մակնիշի 68UT977 պպետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Ս.):





























