ԱՄՆ-ի քաղաքացիների մեծամասնության կարծիքով Կոնգրեսի ներկա կազմը վատագույնն է երկրի պատմության ընթացքում: Այդ մասին են վկայում սոցիալական հարցման արդյունքները, որն անցկացվել է ամերիկյան CNN հեռուստաընկերության կողմից՝ բրիտանական ORC International վերլուծական ընկերության հետ համատեղ:
Հարցվողների 68 տոկոստը ամերիկյան Կոնգրեսի թվով 113-րդ կազմն անվանել են «պատմության մեջ վատագույնը», այն ժամանակ, երբ հակառակ կարծիք հայտնել է միայն 28 տոկոսը:
Ընդ որում բացասական վերաբերմունքը գործող օրենսդիր մարմնի նկատմամբ առկա է «բնակչության բոլոր ժողովրդագրական խմբերում՝ անկախ քաղաքական համոզմունքներից»:
«Տղամարդիկ, կանայք, հարուստները, աղքատները, երիտասարդները, տարեցները. բոլորն այս տարի ձեւավորված Կոնգրեսը հիշում են որպես վատագույնը»,- հայտարարել է CNN-ի սոցիալական ծառայության տնօրեն Քիթինգ Հոլանդը: Նա նաեւ նշել է, որ գործող Կոնգրեսի աշխատանքի հանդեպ բացասական վերաբերմունքը «կիսում են ինչպես դեմոկրատներն ու հանրապետականները, այնպես էլ քաղաքացիները, որոնք աջակցում են անկախ թեկնածուներին»:
Դրա հետ մեկտեղ, հարցվողների 73 տոկոսը կարծում է, որ երկրի Կոնգրեսն ի վիճակի չէ արդյունավոտ լուծել ԱՄՆ-ի խնդիրները: Այդ պնդման հետ չի համաձայնել հարցման ենթարկված ամերիկացիների միայն 25 տոկոսը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հաղորդում են, որ հարցումը, որի ընթացքում սոցիոլոգներին հաջողվել է իմանալ 1035 չափահաս ամերիկացիների կարծիքը, անցկացվել է դեկտեմբերի 16-ից 19-ի ընթացքում:





























