Փոքրիկ տղաներին ավելի դուր է գալիս խաղալ տիկնիկներով, քան մեքենաներով եւ այլ «տղայական» խաղալիքներով: Ինչպես ապացուցել են Արեւմյան Ավստրալիայի համալսարանի գիտնականները, տղաներին, ինչպես եւ աղջիկներին, դուր են գալիս դեմքերով օբյեկտները:
Նման եզրակացություն արվել է 4-5 ամսական երեխաներին հետեւելու արդյունքում: Փոքրիկներին ցույց են տվել տիկնիկների, մեքենաների եւ խոհանոցային գազօջախների նկարներ եւ արձանագրել, թե որ նկարին է ավելի երկար նայում երեխան: Նախկինում երեք տարեկան երեխաների հետ արված հետազոտությունները վկայել էին, թե տղաները սիրում են կոնստրուկտորներ եւ սահող խաղալիքներ, իսկ աղջիկները՝ տիկնիկներ:
Սակայն հինգ ամսականում նման հստակ գենդերային տարբերություն դեռ չի արանագրվում: Դա նշանակում է, որ այն մեծամասամբ կապված է ֆիզիոլոգիական փոփոխությունների հետ, մասնավորապես ՝ հորմոնների, կոգնիտիվ զարգացման եւ սոցիալական ազդեցության: Գիտնականները դեռ պետք է պարզեն, թե մեծանալուն զուգահեռ ինչպես է տղաների մոտ փոխվում նախասիրությունները:





























