Ամերիկյան ավիաընկերությունը տեխնիկական խափանման պատճառով տոմսերը գրեթե ձրի է վաճառել: Մի քանի ժամվա ընթացքում տոմսերը վաճառվել են իրական արժեքից տասն անգամ ցածր գնով: 

Օրինակ` Օհայո նահանգի Ցինցինատիից մինչեւ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս չվերթի համար մի քանի երջանիկներ վճարել են ընդամենը 25 դոլար: Իսկ այդ չվերթի իրական արժեքը 400 դոլարից ավելի է, հայտնում է  The Associated Press-ը:

Իրականացվող «սուպեր ակցիայի» մասին լուրը տարածվել էր համացանցով եւ մարդիկ սկսել էին արագ տոմսեր գնել ոչ միայն իրենց, այլեւ ծանոթների համար:  Այսպես, ոմանք գնել էին  Հավայան կղզիների առաջին կարգի միանգամից վեց տոմս: Հաղորդվում է, որ սովորաբար  այդ չվերթի ավիատոմսերն արժեն մի քանի հարյուրից մինչեւ մի քանի հազար դոլար:

Delta Airlines-ը խոստացել է, որ խափանման ժամանակ առցանց   գնված տոմսերը չեղյալ չեն հայտարարվի: 

Նշվում է, որ նման խնդիր սեպտեմբերին ունեցել էր նաեւ ամերիկյան մեկ այլ ավիափոխադրող` United Airlines-ը: Այն ժամանակ  ոմանք կարողացել էին ներքին չվերթի տոմսեր գնել 5-10 դոլարով: