Թուրքիայում «Մեծ կաշառք» գործով սկանդալային ձերբակալություններից հետո իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության 5-րդ պատգամավորն է հայտնել, որ դուրս է գալիս կուսակցությունից։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 27-ին, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորներից Հալուք Օզդալգան հայտարարել է, որ դուրս է գալիս կուսակցությունից։

Նշենք, որ Թուրքիայում Էրդողան-Գյուլեն հակասությունների համատեքստում արդեն 5 պատգամավոր է դուրս եկել Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից։ Այդ պատգամավորներն են՝ Հաքան Շուքուրը, Էրդողան Բայրաքթարը, Իդրիս Նաիմ Շահինը, Էրդալ Քալքանը եւ Հալուք Օզդալգան։