Ըստ բրիտանական Տնտեսական և գործնական հետազոտությունների կանխատեսման կենտրոնի (CEBR)`մինչեւ 2030թ. Մեծ Բրիտանիան կդառնա Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը` առաջ անցնելով ներկայիս առաջատար Գերմանիայից: Այս մասին հաղորդվում է CEBR-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Ըստ կենտրոնի` կան մի քանի գործոններ, որոնք կօգնեն Մեծ Բրիտանիային ունենալ խոշորագույն տնտեսության կարգավիճակ. առաջին հերթին դա բնակչության թվաքանակի աճն է, բարենպաստ հարկային համակարգը եւ եվրագոտու ճգնաժամային երեւույթներից հարաբերական մեկուսացումը:
Իր հերթին Գերմանիան այնքան էլ լավ չի զարգանա, ինչպես Մեծ Բրիտանիան` ժողովրդագրական դժվարությունների եւ եվրագոտու թույլ տնտեսություններին օգնելու անհրաժեշտության պատճառով:
Մեծ Բրիտանիան պետք է իր արտահանումը ուղղորդի դեպի ավելի արագ զարգացող շուկաներ, նշվում է զեկույցում: Լոնդոնի առաջ դրված դժվարությունների շարքում է նաեւ երկրի փլուզման վտանգը, հայտնում է lenta.ru-ն:




























