Վրաստանի գլխավոր դատախազ Օտար Պարցխալաձեն նախկինում դատապարտված է եղել: Դա հաստատել է երկրի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին՝ հավելելով, որ այդ թեմայի շուրջ աժիոտաժը չափազանցեցված է:

«Պարցխալաձեն նախկինում  դատապարտված է եղել ու իր պատիժը կրել է Գերմանիայում, սակայն աժիոտաժը չափազանցեցված է»,-հայտարարել է Գարիբաշվիլին՝ «Ռուսթավի-2»-ին  տված հարցազրույցում:

Գարիբաշվիլին Պարցխալաձեին գլխավոր դատախազի պաշտոնում նշանակել է իր առաջին աշխատանքային օրն իսկ՝ նոյեմբերի 21-ին:

Ավելի վաղ Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնից հեռացված Գիգի Ուգուլավան հայտարարել է, որ 2001-ին Պարցխալաձեն դատապարտվել է մեկ տարի ու մեկ ամիս ազատազրկման՝ գողության ու ավազակության համար: