Երեւանի Բաբաջանյան եւ Շերամի փողոցների խաչմերուկում «ԲՄՎ-528» մակնիշի ավտոմեքենան բախվել է դեկտեմբերի 26-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով վերջինս վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե դեկտեմբերի 26-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երեւանի Վաղարշյան փողոցի թիվ 18 շենքի դիմաց «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Երկու դեպքով էլ կատարվում է քննություն:




























