Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Իզմիրից ընտրված պատգամավոր Էրթուղրուլ Գյունայը հայտարարել է, թե դուրս է գալիս «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝դեկտեմբերի 27-ի կեսօրին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Էրթուղրուլ Գյունայը հայտարարել է, թե դուրս է գալիս «Արդարություն եւ զարգացում» կուսակցության շարքերից։

«Երեկ մեր կուսակցությանը ուշքի գալու կոչեր անող պատգամավորներին ներկայացրել են կարգապահական խորհրդին։ սա բերել է կուսակցությունից հեռանալու կետին»,-ասել է Էրթուղրուլ Գյունայը։

Նշենք, որ Էրթուղրուլ Գյունայը 2007-2011 թվականներին եղել է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարը։ Նրա օրոք՝ 2007-ին, բացվել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին այցելությունների համար, իսկ 2010-ին նրա հրամանով եկեղեցու վրա խաչ է տեղադրվել եւ թույլատրվել տարին մեկ անգամ պատարագ իրականացնել։