Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանրության հետ կիսվել է իր ցանկությամբ՝ ուղղված Ձմեռ պապին:

Դեկտեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսի հնչած այն հարցին, թե ինչ նա կխնդրեր Ձմեռ Պապից, Տիգրան Սարգսյանը հայտարարել է. «Ցանկանում եմ, որ մեր երիտասարդ լրագրողները սիրով լցվեն ու բարություն տարածեն: Որպեսզի լրատվամիջոցներում չարություն, ատելության քարոզ, պատվիրված հոդվածներ, զրպարտություն չլինի: Դրանից բոլորս կշահենք: Կփոխվի երկրի կլիման, որտեղ ապրում ու մեծացնում ենք մեր երեխաներին»: