Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը չի ցանկանում թեկնածուական ատենախոսություն պաշտպանել եւ գիտությունների թեկնածու դառնալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամ Հարությունյանը:

«Նման նպատակ չունեմ»,-ասաց նախարարը:

Հարցին, թե ինչպես է վերաբերում,  երբ պաշտոնյաները թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանում, փորձում գիտական աստիճաններ ունենալ, նա այսպես պատասխանեց. «Ես շատ տրամաբանական եւ լավ եմ համարում, երբ պաշտոնյան իր աշխատանքին զուգահեռ նաեւ հնարավորություն է ունենում գիտությամբ, գիտական աշխատությամբ զբաղվելու, շատ լավ է, շատ գովելի է եւ դա շատ կօգնի հետագա կառավարման աշխատանքներում»:

Հիշեցնենք, որ քաղաքապետը թեկնածուական թեզ է պաշտպանել «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍՈՑԻԱԼ- ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» - «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն եւ կառավարում» մասնագիտությամբ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար։ Նրա գիտական ղեկավարն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կ.Լ. Աթոյանը։ Ուսանողները խոչընդոտել են լրագրողների մուտքը դահլիճ, վիրավորական արտահայտություններ արել, քաշքշել: