Հնդկաստանի բնակչուհին որոշել է վերադառնալ ամուսնու մոտ այն բանից հետ, երբ վերջինս դատարանում խոստացել տանը զուգարան տեղադրել, հաղորդում է The Hindu-ն: 30-ամյա Դեվկարան Մալվիայի խոսքով՝ սանհանգույց կկառուցի մինչեւ հունվարի 10-ը: Այդ օրը նշանակվել է դատարանի հաջորդ նիստը: Թե կինը երբ տուն կվերադառնա չի հստակեցվում:

Մալիվան եւ կինը՝ Սավիտան արդեն երեք տարի միասին չեն ապրում, ընդ որում շարունակում են ամուսիններ մնալ(նրանք ամուսնացել են մոտ 7 տարի առաջ): 27-ամյա Սավիտան, ով ամուսնուց հեռացել է ծնողների մոտ, Դեվկարանի դեմ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով ամեն ամիս նյութապես օգնել իրեն: Դատավարության ընթացքում նա բացատրել է, թե ինչու է հեռացել ամուսնուց, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Կնոջ խոսքով՝ իրեն դուր չի եկել, որ տանը կարգին զուգարան չի եղել, եւ ինքը ստիպված էր կարիքները հոգալ դրսում: Դա, ինչպես նշել է Սավիտան, ստորացուցիչ է եւ անհարմար: