Եթե պատրաստվում եք ձմեռային ճանապարհորդություն իրականացնել ամերիկյան Վիսկոնսին նահանգ, ապա չզարմանաք, եթե մայրուղու վրա պանրի թեթեւ հոտ զգաք. Ճանապարհները դրանով են պատված, գրում է «The Huffington Post»-ը:

Վիսկոնսինը հայտնի է իր պանիրով: Բնակիչները հպարտությամբ են ցույց տալիս իրենց սերն այս կաթնամթերքի նկատմամբ համարանիշներում, իրենց օրենքներում ու նույնիսկ իրենց գլուխների վրա: Այժմ, շնորհիվ այս ամիս մեկնարկած ծրագրի, նահանգը կսկսի այն օգտագործել իր ճանապարհների վրա: Պարզվում է, պանիրն այդքան էլ վատ հակասառեցուցիչ չէ:

Ճանապարհային անվտանգության ապահովման համար պանրի օգտագործման փորձը կիրառվում է արդեն մի քանի տարի: Փորձելով կրճատել ծախսերն ու լավագույն այլընտրանք գտնել ավանդական աղին՝ ԱՄՆ-ի Միջին Արեւմտյան մի քանի փոքր շրջաններ փորձել են պանիր կիրառել, ու սա տարածում է գտել: Կաթնային մի ընկերություն զոհում է ավել հեղուկի մեծ մասը տեղական ինքնակառավարման մարմնին: Արդյունքում ընկերությունը խնայում է ավելի քան 20 հազար դոլար՝ շնորհիվ տրանսպորտային եւ թափոնային ծախսերի կրճատման, իսկ շրջանն ավելի քան 40 հազար դոլար՝ շնորհիվ քարե աղի ձեռք բերման ծախսերի կրճատման: