Շատ հնարավոր է, որ Նոր Տարին Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում դիմավորի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն»  կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Միանշանակ  չեմ կարող ասել, բայց իր պատասխանից այդպիսի տպավորություն եմ ստացել: Նա ասաց, որ կփորձի մինչեւ Նոր տարի  այստեղ լինել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ նրա առողջականը լավ է: 

Հիշեցնենք, որ մինչեւ այդ Մարտիրոսյանն ասել էր, որ չի բացառվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Նոր Տարին Հայաստանում չդիմավորի: «Նախնականով, մինչեւ Նոր տարի պետք է գար: Ինքը մասնավոր այցով գնացել է Միացյալ Նահանգներ: Իր հարազատների հետ է, հանգստանում է, կարող է որոշի Նոր տարին էլ մնա այնտեղ: Չեմ կարծում, որ դա խնդիր է, քանի որ  2 տարի, ըստ էության, գիշեր-ցերեկ չի ունեցել, անընդհատ գործընթացների մեջ է եղել: Ինքն էլ հանգստանալու կարիք ունի, ինչպես ցանկացած մարդ»,- պարզաբանել էր Արմեն Մարտիրոսյանը եւ ավելացրել, որ շատ մարդկային է, երբ  մարդն իր հարազատների հետ է ժամանակ անցկացնում, հանգստանում, որից հետո նոր կվերադառնա: 

Ավելի վաղ Արմեն Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ   մինչեւ դեկտեմբերի 20-ը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կվերադառնա  Հայաստան: