Կովի կաթը կարող է ծայրահեղ վտանգավոր լինել մարդու առողջության համար, գտնում են շվեդ գիտնականները եւ պնդում են, որ ծայրահեղ վտանգավոր է գերազանցել օրվա չափաբաժինը, այսինքն օրական երկու բաժակ կաթը:
Բոլորին է հայտնի, որ կաթն օգտակար է համարվում շնորհիվ իր մեջ պարունակվող կալցիումի: Սակայն հենց այս տարրը կարող է բարձրացնել սրտանոթային հիվանդությունների հետեւանքով մահվան ռիսկը: Այս փաստն ապացուցել են կանանց խմբի հետազոտելու արդյունքում, ովքեր օրական միջինը 1.4 լիտր կաթ էին օգտագործում: Ավել քանակությամբ կաթ օգտագործելիս կալցիումը չէր հասցնում յուրացվել: Արդդյունքում այն կուտակվում էր: Ինչպես հայտնի է, անոթներում կալցիումի կուտակումը կրճատում է դրանց առաձգականությունը, իսկ սա էլ իր հերթին հանգեցնում է սրտանոթային հիվանդություններին:
Ի դեպ, կաթի եւ կաթնամթերքի չարաշահման վնասի մասին հայտնում էին նաեւ գիտնակնները Հարվարդից: Ավելի վաղ, նրանք նույնպես հետազոտություն են անցկացրել, որի հիման վրա եզրակացրել են, որ երեխաների համար ցանկացած տեսակի կաթ օգտակար է: Եթե կաթը շաքար կամ քաղցրացնող այլ նյութեր է պարունակում, այն անկասկած, վնասակար է, հաղորդում է «MedDaily»-ն:





























