Մալիի կառավարությունը հայտարարել է երկրի նախկին նախագահ Ամադ Տումանի Տուրեին պետական դավաճանության մեջ մեղադրելու մտադրության մասին։

Իշխանությունները նախկին նախագահին մեղադրել են Մալիի  զինված ուժերը ղեկավարելու անկարողության համար, այն ժամանակ, երբ իսլամիստ ապստամբները եւ տուարեգ գրոհայինները գրավել են երկրի հյուսիսը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կառավարության հաղորդագրությունում ասվում է, որ նախկին նախագահը չի պայքարել բանակի թուլացման եւ բարոյազրկման դեմ։ Տուրեն պաշտոնից զրկվել էր նախորդ տարվա մարտին՝ ռազմական հեղաշրջման արդյունքում։