Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 28-ին, ժամը 02.00-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի 2-րդ եւ 3-րդ փողոցների շրջադարձում ավտոմեքենան մերկասառույցի հետեւանքով սահել եւ հայտնվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել «Օպել» մակնիշի Լ5026 պետհամարանիշով ավտոմեքենան:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 04.49-ին ահազանգ է ստացվել, որ Կերեն-Կապան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Կապան-Կովսական ավտոճանապարհի 20-րդ կմ-ին (ԼՂՀ տարածք) Գ. Բ. պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի 65 LL 552 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված եւ ուղեկցել Կապան քաղաք:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 04.53-ին ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կ-ում մերկասառույցի հետեւանքով ավտոմեքենան սահել եւ հայտնվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Է. Հ.-ին պատկանող «Հոնդա» մակնիշի 35 ՏՕ 855 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:





























