Հայաստանի ԱԻ նախարար Ա. Երիցյանն այսօր՝ դեկտեմբերի 28-ին այցելել է ՀՀ ՊՆ Լուսակերտի զորամաս: նախարարը հանդիպել է զորամասի հրամանատարությանը, նրանց ուղեկցությամբ շրջել տարածքում, եղել զորանոցներում, դասասենյակներում եւ բուժկետում, ծանոթացել զինվորների ծառայության պայմաններին:

Շնորհավորելով գալիք Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ` ԱԻ նախարար Ա. Երիցյանը նորակոչիկներին մաղթել է բարի ծառայություն եւ ամենայն բարիք:

Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Ա. Երիցյանը Լուսակերտի զորամասին նվիրել է երաժշտական կենտրոն: