Սոցհարցման տվյալներով՝ հանրաքվեի անցկացման դեպքում ուկրաինացիների գրեթե կեսը կողմ կլինեին ԵՄ-ին անդամակցելուն: Միեւնույն ժամանակ մոտավորապես մյուս կեսը կողմ կլիներ Ռուսաստանի հետ համագործակցությանը:

Սոցհարցման արդյունքում՝ հարցվածների 47 տոկոսը դրական է գնահատում Ռուսաստանի ու Ուկրաինայի վերջին պայմանավորվածությունները, ըստ որում՝ 28 տոկոսն էլ բացասական:

Մյուս կողմից՝ հանրաքվեի անցկացման դեպքում ուկրաինացիների 48 տոկոսը կաջակցեր ԵՄ-ին անդամակցելուն: Դրան դեմ է հարցվածների 36 տոկոսը:

ՄՄ-ին անդամակցելու հարցում հանրաքվեի անցկացման պարագայում՝ կողմ կքվեարկեր ուկրաինացիների 35 տոկոսը, դեմ՝ 45-ը, հաղորդում է «Կորեսպոնդենտը»: Հարցմանը մասնակցել է  2010 մարդ: