Թուրքիայում կոռուպցիոն սկանդալներից հետո Ստամբուլի կենտրոնում բողոքի ակցիայի դուրս եկած քաղաքացիների դեմ ոստիկանությունը ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ է կիրառել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 27-ին, թուրքական կառավարության հրաժարականի պահանջով Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում բողոքի ակցիայի դուրս եկած քաղաքացիների դեմ ոստիկանությունը խիստ մեթոդներ է կիրառել։
Բողոքի ակցիան սկսվելու էր երեկոյան 19։30-ին, սակայն ոստիկանությունը սկսել է միջամտությունն արդեն 18։30-ին, քանի որ արդեն մեծ թվով քաղաքացիներ սկսել էին բողոքի երթ անել։
Ոստիկանությունը բողոքի դուրս եկած քաղաքացիների դեմ կիրառել է կոշտ մեթոդներ՝ օգտագործելով ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ։
Ոստիկանությունը ձերբակալել է նաեւ ակցիայի մասնակից 70 քաղաքացու։





























