Հայաստանի հանրապետությունում տեղակայված Հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայի ստեղծման 72-րդ տարեդարձն այսօր տոնել են Հայաստանում ռուս զինվորականները:

Ինչպես NEWS.am-ին են հաղորդել Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, այս տարի ռազմաբազայի ստորաբաժանումների հետ ուսումնամարզական վարժանքներ են իրականացվել «Ալագյազ» ու «Կամխուդ» համալիրներում:

Ներկայումս Երեւանի ու Գյումրիի անձնակազմերը շարունակում են ծառայությունը՝ կապված ՀՕՊ պաշտպանության հետ՝ ԱՊՀ անդամ-երկրների ՀՀՊ համակարգի շրջանակներում:

Հոբելյանական միջոցառումներն ավարտվել են տոնական համերգով: