Ոստիկանության Արտաշատի բաժնում դեկտեմբերի 27-ին, ժամը 22.40-ին, հաղորդում է ստացվել, որ Վերին Արտաշատ գյուղում տան կտուր է այրվում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ պայմաններում այրվել է 1934 թ. ծնված Հմայակ Հ.-ին պատկանող տան տանիքի մի մասը:

Հրդեհը մարվել է ժամը 23.55-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով:

Հրդեհի հետեւանքով պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:

Հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն: