Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 28-ին, ժամը 15.46-ին ահազանգ է ստացել, որ  Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում` հատակին, հայտնաբերվել է վարձակալ 1950թ. ծնված Մ. Հ.-ի դին:

Դեպքի մասին տեղյակ է պահվել ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՕԿԿ կրտսեր տեսուչը եւ «1-04» ծառայության հերթապահը: