Հայաստանի քաղաքագետների միությունում դեկտեմբերի 28-ին ժամը 11-ին տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիական հասարակության համագումարի նախաձեռնող խմբի անդրանիկ նիստը, որին, մասնավորապես մասնակցեցին ՀՔՄ-ից՝ Հմայակ Հովհաննիսյանը, Անդրեաս Ղուկասյանը, Սարդարապատ շարժումից՝ Տիգրան Խզմալյանը, ազատամարտի դաշտային հրամանատարների խորհրդի ներկայացուցիչ՝ Սուրեն Սարգսյանը, Հայ դատի խորհրդի ներկայացուցիչ ՝ Գագիկ Մովսիսյանը, Ազգային լիգայից՝ Արմեն Խաչատրյանը, անհատ քաղաքացիական ակտիվիստներ եւ փորձագետներ: Քննարկումների արդյունքում որոշվեց համագումարը գումարել հունվար ամսին, ձեւավորելով կազմակերպական խնդիրների լուծման համար անհրաժեշտ աշխատանքային կառույցներ:
ՀՔՄ քարտուղարությունից տեղեկացնում են, որ քննարկումների ավարտից հետո ՀՔՄ շքամուտքը վայրենիաբար ավերվեց, ինչը ի վիճակի չեղավ կանխել ՀՔՄ ժամանած Մարդու Իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը, որին քանդողները նույնիսկ չբարեհաճեցին ներկայացնել որեւէ պաշտոնական թույլտվություն:
«Նրանց լկտի գործողությունները, ինչպես նաեւ քաղաքապետարանի կողմից որեւէ ձեւով դրանց չարձագանքելը, որեւէ պաշտոնական փաստաթուղտ տասը տարվա վաղեմության կառույցի քանդման թույլտվության վերաբերյալ չներկայացնելն, ակնհայտորեն ցույց են տալիս, որ այդ բարբարոսության «դաբրոն» տրվել է իշխանական բուրգի ամենավերեւից՝ անձամբ Սերժ Սարգսյանից»,- ասվում է հայտարարության մեջ:





























