Ուկրաինայի ՆԳ նախկին նախարար, «եվրամայդանի» ակտիվիստ Յուրի Լուցենկոյի ու նրա տիկնոջ՝ պատգամավոր Իրինա Լուցենկոյի վրա կանաչ լուծույթ են լցրել:
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին Խարկովում՝ Շեւչենկոյի հուշարձանի առաջ, որտեղ ամեն օր տեղական «եվրամայդան» է տեղի ունենում:
Ինչպես հաղորդվում է, Լուցենկոյի ու նրա տիկնոջ հանդեպ նման քայլ է կատարել մի կին, եւս մի քանի րոպե անց փորձը կրկնել է մի տղամարդ: Ոստիկանները երկուսին էլ ձերբակալել են, հաղորդում են Ուկրաինական լրատվամիջոցները:
Կանաչ լուծույթ լցնելն Ուկրաինայում որոշակի ավանդույթ է դարձել: Նախկինում քանիցս նման քայլի են գնացել Յուլիա Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոյի նկատմամբ: Վերջերս էլ այն լցրել են պատգամավոր Իննա Բոգոսլովսկայայի վրա:





























