Առնվազն վեց մարդ է զոհվել, տասնութը՝ վիրավորվել ոստիկանների կողմից Իրաքի խորհրդարանի անդամին ձերբակալելու փորձի ժամանակ: Վերջինիս կասկածում են հակակառավարական ցույցերի մեջ:

Ոստիկանության տվյալներով՝ սուննի պատգամավոր Ահմեդ ալ-Ալվանիի թիկնապահները զինված դիմադրություն են ցուցաբերել՝ նրան Էր-Ռամադի քաղաքում ձերբակալելու փորձի ժամանակ:

Հաղորդվում է, որ բախման արդյունքում զոհվել է պատգամավորի հինգ թիկնապահ ու նրա եղբայրը: Նրա եւս ութ մերձավորներ վիրավորվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով France-Presse-ը:

Պատգամավորի ձերբակալման մասին տեղեկություններ չեն ստացվել: Հայտնի է, որ նրան կասկածում են քաղաքում հակակառավարական ցույցերին աջակցելու մեջ: