Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ դեկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ։
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:





























