Դելֆինների լեզուն հասկանալու եւ նրանց հետ շփվելու վերջին ջանքերը անցկացվել է են 20-րդ դարի 60-ական թվականներին նեյրոբիոլոգ Ջոն Լիլիի կողմից Միացյալ Նահանգներում: Սակայն բոլորը հաջողություններն այս գործում դժվար է համոզիչ համարել: Եւ ահա Wild Dolphin Project ծրագրի հիմնադիր Դենիզ Հերցինգն ԱՄՆ -ից որոշել է վերսկսել աշխատանքը դելֆինների լեզվի ուղղությամբ՝ գտնելով, հարցին բոլորովին նոր մոտեցում, տեղեկացնում են «Delight նորությունները»: Դելֆինների լեզվի թարգմանիչը կոչվում է Cetacean Hearing and Telemetry (կետանմանների լսողությունն ու հեռուստաչափումը): Այն ունի չորս կոճակ, որոնցից յուրաքանչյուրը մեկ առանձին իր է պատկերում: Սարքն ամրացվում է սուզորդին, ննա սեղմում է կոճակը եւ սարքի բարձրախոսը ձայն է արտաբերում, որը դելֆինների ոտ ասոցացվում է որոշակի իրի հետ, հաղորդում է Delate.info-ն:
Հիդրոֆոնների օգնությամբ սարքը կարող է նաեւ հնչյուններ ձայնագրել, որոնք դելֆիններն են արտբերում՝ փորձելով վերարտադրել սարքի ձայնը: Այդ կերպ կենդանիների եւ մարդու միջեւ համատեղ աշխատանք է իրականացվում, նրանք միասին փորձում են անվանակոչել ինչ-որ իր ու խաղալ դրա անվան հետ: «Թարգմանիչն» արդեն փորձարկվել է եւ օգնել է հասնել շփման որոշակի աստիճան: Դենիզ Հերցինգը նպատակաուղղված է հետագա աշխատանքում, շատ մեծ ցանկությունը փոխըմբռնում եւ կապ հաստատել երկու տեսակ բանականությունների միջեւ:





























