Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում, այսօր՝ դեկտեմբերի 30-ի կեսգիշերին, ծեծկռտուք է տեղի ունեցել. ուղեւորները նույնիսկ կոտրել են օդանավակայանի ապակիները, հաղորդում է Aravot.am-ը:

Պատճառն այն է, որ Ամանորի նախաշեմին Մոսկվայից 1 տոննա ուղեբեռ տեղ չի հասել Գյումրի, 1,5 տոննա էլ Գյումրիից չեն կարողանում ուղարկել Մոսկվա:

Ուղեւորները տուրուդմփոց են սկսել օդանավակայանի անձնակազմի ու պատասխանատուների հետ` նրանցից հաշիվ պահանջելով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում