Գենետիկ հիշողությունը հորինվածք կամ միֆ չէ, այլ բացարձակ իրականություն: Երեխաներն ընդունակ են ժառանգել ոչ միայն դիմագծերը, այլեւ ծնողների վախերը: Ամերիկացի գիտնականներն ապացուցել են դա, հայտնում է delate.info-ն:
Տվյալ տեղեկությունն ամերիկացիները հաստատել են կրծողների վրա կատարած փորձերով: Նրանք սկզբում մկներին սովորեցրել են վախենալ թխկենու տերեւների հոտից, ինչից հետո ուսումնասիրել են, թե դա ինչպես է ազդել նրանց սերունդների վրա: Պարզվել է` հաջորդ սերունդներն էլ են այդ հոտից վախենում:
Տարօրինակ էր, որ մկների սերունդները վախենում էին թխկենու հոտից եւ փախչում, թեեւ նրանց դրանով երբեք չէին վախեցրել:
Մասնագետները լուծել են հանելուկը` հետազոտելով կրծողների սերմնահեղուկը: Պարզվել է` սթրեսն ու վախը անդառնալիորեն խախտում են գենի աշխատանքը: Ընդ որում, վնասված գենը սերունդներին հոր միջոցով է փոխանցվում: Գիտնականները վստահ են, որ այս տվյալները բժիշկներին կօգնեն որոշ հոգեգան խանգարումների բուժելիս:





























