Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 17-ի:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին Վոլգոգրադում` երկաթուղային կայարանի շենքում, Մոսկվայի ժամանակով ժամը 12.45-ին պայթյուն է տեղի ունեցել:
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ ԱԻ նախարարության ճգնաժամային իրավիճակների ազգային կառավարման կենտրոն, որտեղից հայտնել են, որ այս պահի դրությամբ պայթյունի հետեւանքով զոհվել է 17, հոսպիտալացվել` 40 մարդ:
Ըստ նախնական տվյալների` զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ եւ ազգությամբ հայեր չկան, իսկ տուժածների թվում կան երկու հայուհիներ՝ 32-ամյա Նինա Հարությունյանը եւ 35-ամյա Սուսաննա Գրիգորյանը, որոնց առոջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Նշենք, որ այս պահին հիվանդանոցում է շարունակում գտնվել 38 մարդ, եւս հինգը ամբուլատոր բուժում են ստանում:
Դեկտեմբերի 29-ին Վոլգոգրադում մտցվել է ահաբեկչության վտանգի բարձր մակարդակ, որը կշարունակվի 15 օր: Նահանգապետը որոշում է ստորագրել Վոլգոգրադի մարզում դեկտեմբերի 29-ին ժամը 19:00-ից 15 օրով ահաբեկչության վտանգի «դեղին» բարձր մակարդակ սահմանելու մասին:





























