Երեւանի Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքի 56 տանը, դեկտեմբերի 29-ին, ժամը 15.54-ին հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ԱԻ արձագանքման խումբը: Հայտարարվել է հրդեհի «ԲԻՍ 1» բարդության աստիճան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.17-ին, մարվել՝ 16.54-ին:
Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է Ա. Հ.-ին պատկանող թիվ 54/2 տանը կից ավտոտնակը (12 քմ), «Մերսեդես C» մակնիշի 35 UD 302 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ խորդանոցը մասամբ (6 քմ):




























