Հարազատ հոր կողմից անզգուշությամբ վթարի ենթարկված կրթահամալիրի տնօրենի 2-ամյա դուստրը՝ Վերգինե Մկրտչյանը գանգուղեղային տրավմա է ստացել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից:
Նրանց փոխանցմամբ՝ երեխան գանգուղեղային լուրջ տրավմա ունի, սակայն արդեն փոքրիկի մոտ դրական դինամիկա է նկատվում:
Ավելի վաղ Shamshyan.com-ը հաղորդել էր, որ Կոտայքի մարզում, դեկտեմբերի 28-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Առինջ գյուղի բնակիչ, 33-ամյա Սպարտակ Մկրտչյանը, Lexus RX-300 մակնիշի 29 ՍՏ 795 համարանիշի ավտոմեքենայով իրենց գյուղում վրաերթի է ենթարկել իր 2-ամյա աղջկան՝ Վերգինե Մկրտչյանին: Երեխան տեղափոխվել է Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ս. Մկրտչյանն աշխատում է Երեւանի «Բյուրակն» կրթահամալիրում՝ որպես տնօրեն, իսկ վրաերթի ենթարկված երեխան իր աղջիկն է:





























