Բելգիացիները 2013թ. երկնքում 254 ՉԹՕ են տեսել, հաղորդում է Libre Belgique պարբերականը՝ վկայակոչելով Տիեզերական երեւույթների ուսումնասիրման բելգիական կոմիտեն (Cobeps):
Թերթի տվյալներով, 2012թ. վերերկրյա քաղաքակրթությունների հետ հանդիպումներն ավելի շատ են եղել, կոմիտեն ու նրա ֆլամանդական ստորաբաժանումը՝ UFO-meldpunt-ը հաղորդել էին 326 ՉԹՕ-ների մասին:
10 դեպքերից 9-ի դեպքում «ՉԹՕ»-ները եղել են չինական լապտերիկներ, մետեորներ եւ գիսավորներ: Եւ միայն աննշան մասն է անբացատրելի մնացել:





























