Մայրաքաղաքում շարունակվում են Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ տոնական  միջոցառումները: Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնած տոնական միջոցառումների շրջանակում հունվարի

5-ին հատուկ մանուկների համար Հանրապետության հրապարակում կազմակերպվել է ուրախ համերգային ծրագիր: Այդ մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Համերգի մասնակից մանկական համույթներն ու փոքրիկ կատարողները ներկայացրել են երաժշտական  գեղեցիկ համարներ: Երեխաներին ողջունել են նաեւ սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների հայտնի հերոսները, ծաղրածուներ եւ , իհարկե, Ձմեռ պապն ու Ձյունանուշը:Համերգային ծրագրին ակտիվ մասնակցել են նաեւ հանդիսատես երեխաները իրենց ծնողների հետ:

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում տոնական միջոցառումներ են նախատեսված նաև հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Իսկ հունվարի 13-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա ամանորյա տոնական միջոցառումների եզրափակիչ համերգը: