Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սելիմի լեռնանցքում եւ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույց է:
Կոտայքի մարզում մառախուղ է:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել ձմեռային անվադողերով եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:





























