Դուբայի դատարանը ապրիլի 12-ին ցմահ ազատազրկման է դատապարտել չեչենական «Արեւելք» վաշտի նախկին հրամանատար, Ռուսաստանի hերոս Սուլիմ Յամադաեւի սպանության մեջ մեղադրվող անձանց։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի նախկին ձիապան, իրանցի Մահդի Լորնիան զենք է ստացել, որով էլ հետագայում սպանել է Յամադաեւին։
Դատարանի որոշման համաձայն՝ իրանցի Մահդի Լորնիան եւ Տաջիկստանի քաղաքացի Մակսուջոն Իսմատովը 25 տարի պատիժը կրելուց հետո կուղարկվեն իրենց հայրենիքներ։
Սուլիմ Յամադաեւը Դուբայում՝ Jumeirah Beach Residence բնակելի համալիրի ավտոկայանատեղիում, սպանվել էր 2009 թ. մարտի 28-ին։ Նա Դուբայում ապրում էր կնոջ եւ երեխաների հետ։




























