Վերջերս անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ աշխատանք որոնողի էջը սոցիալական ցանցում կարող է անձնակազմի հարցերով մենեջերին հուշել, թե ով կարող է լավ աշխատակից դառնալ, իսկ ում պետք չէ աշխատանքի ընդունել: Սակայն վերջին հետազոտությունների արդյունքների համաձայն՝ նախորդ եզրակացությունը հապճեպ է եղել:

ԱՄՆ-ի երեք  համալսարանների գիտնականներ, ինչպես նաեւ մեկ խորհրդատվական ընկերություն աշխատակիցների ընտրության բնագավառում պրոֆեսիոնալների շրջանում փորձ են անցկացրել: Նպատակն էր պարզել, թե կարող են արդյոք նրանց սոցիալական ցանցում այս կամ այն մարդու էջի օգնությամբ որոշել, թե ինչպիսի աշխատակից կլինի նա, հաղորդում է The Raw Story-ն:

Հետազոտության արդյունքները հակասում են մեկ այլ հետազոտության արդյունքներին, որն անցկացվել էր 2012թ.-ին Դոնալդ Քլյումերի կողմից Հյուսիսային Իլինոյիսի համալսարանից: Նրա աշխատանքի արդյունքը եզրակացությունը Facebook-ում աշատանք որոնողների էջերի օգուտի մասին էր. հիմնվելով դրա վրա՝ հնարավոր է կարծիք կազմել թեկնածու մասին  եւ որոշել՝ համապատասխանում է նա, թե՝ ոչ, հաղորդում է Russia Today-ը:

Այնուամենայնիվ, վերջին հետազոտության արդյունքները հակառակն են պնդում. չկա վիճակագրական կապ մենեջերի կարծիքի ու նրա միջեւ, թե ինչպես է աշխատակիցն աշխատելու նոր վայրում:

Ավելին, հետազոտությունը ցույց է տվել, որ հաճախ գործատուն կողմնակալությամբ է վերաբերում այն թեկնածուներին, որոնց ֆեյսբուքյան էջերում «ավանդաբար ոչ սպիտակ», կամ «ակնհայտ ոչ սպիտակ» անուններ էին նշված լինում: